«Մեջքի ողերը տեղը գցեց». Ծառուկյանը գրկել–թռցրել է Բիբի Նասերիին

Համացանցում լայն տարածում է գտել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ամերիկյան դերասան Լյուկ Բեսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերիի ու նրա եղբոր հանդիպման տեսանյութը։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե ԲՀԿ առաջնորդն ինչ ոգևորությամբ ու ջերմությամբ է ընդունում Հայաստան ժամանած հյուրերին։ Նա ժպիտով գրկում, ամուր դեպի իրեն է սեղմում Բիբի Նասերիին` դերասանի եղբորը, որը, դատելով հետագա պահվածքից, մեջքի մասում ցավ է զգում ուժեղ գրկախառնությունից։

Օգտատերերը  տարբեր մեկնաբանություններ են գրել։ «Մեջքի ողերը տեղը գցեց»,–գրել է նրանցից մեկը` տեսանյութը հրապարակելով սոցցանցի իր էջում։

«Ծառուկյանը խեղդում է Բիբիին։ Ողջ մնալ հայկական ձևով»,–գրել է մյուս օգտատերը։