Ի՞նչ կարող է պատահել, եթե սմարթֆոնին նայելով քայլեք փողոցում. տեսանյութ

Դիտեք, թե ինչ չի կարելի անել փողոցում։ Տեսանյութի հերոսները սովորական մարդիկ են, որոնք տհաճ իրավիճակում են հայտնվել հեռախոսով տարվելու պատճառով։
Sputnik

Համացանցում տարածվում է սոցիալական հոլովակ, որը կոչ է անում զբոսանքի ժամանակ հրաժարվել բջջային հեռախոսից։

Հեռախոսով տարված մարդիկ հայտնվում են տհաճ իրավիճակներում։ Ինչ–որ մեկը գլուխն է հարվածում պատին, մյուսն ընկնում է ջրափոսը։

Իսկ տեսանյութի վերջում երևում է, թե ինչ պատահում մարդու հետ, երբ նա ղեկի դիմաց նստած` աչքը չի կտրում հեռախոսից։