ՌԱԴԻՈ

Բաբայան.«Ինձ Արցախի քաղաքացիությունից զրկելու իրավունք Սահմանադրությամբ չունեին»

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է իր շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձություններից։
Sputnik
Բաբայան.«Ինձ Արցախի քաղաքացիությունից զրկելու իրավունք Սահմանադրությամբ չունեին»

«Սահմանադրությամբ էդ իրավունքը չունեին, նույնիսկ դիմում ենք ներկայացրել, որ վերականգնենք այդ անօրինականությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը` անդրադառնալով իրեն Արցախի քաղաքացիությունից զրկելու փաստին։

Ըստ Բաբայանի, իրեն վաղուց են զրկել Արցախի քաղաքացիությունից, սակայն ինքը նոր է իմացել այդ մասին։

«Պատրաստվում եմ մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով, ժամանակը ցույց կտա»,-ասում է Բաբայանը։

Հարցին, թե ինչը Ձեզ չի գոհացնում Արցախի իշխանությունների վարած քաղաքականության մեջ, Բաբայանը պատասխանեց, որ ոչ թե իրեն, այլ ժողովրդին չի գոհացնում, իսկ թե ինչը, ցույց կտան ընտրությունների արդյունքները։