Որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին և 27-28-ը սպասվում են տեղումներ: