Կրակոցներ Երևանում. տեսարանը մարտաֆիլմ էր հիշեցնում, կա 3 վիրավոր

Range Rover-ի և Toyota-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

«Ծիրանի» ռեստորանի մերձակա տարածքում կրակոցներից սպանվածի են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Կրակոցներ Երևանում. տեսարանը մարտաֆիլմ էր հիշեցնում, կա 3 վիրավոր

Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանն ու Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը:

Ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն:

Կրակոցներ Երևանում. տեսարանը մարտաֆիլմ էր հիշեցնում, կա 3 վիրավոր

Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Ականատեսները պնդել են, որ վիրավորներից մեկը Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի եղբոր տղան է:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. տեսարանը մարտաֆիլմ էր հիշեցնում, կա 3 վիրավոր

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: