Սիրիայում ականի վրա քաղաքացիականների տեղափոխող ավտոբուս է պայթել. 20-ից ավելի զոհ կա

Ողբերգության վայրում աշխատում են Սիրիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի–Sputnik. Սիրիայի Համա գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թողած ականի վրա ուղևորատար ավտոբուս է պայթել։ Շուրջ 24 մարդ մահացել է։

Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Պայթյունը որոտացել է Սալամիա բնակավայրի շրջանում։ Նշվում է, որ ավոտբուսում քաղաքացիական անձինք են եղել։

Համայի գավառապետ  Մուհամմադ ալ Հազուրին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ պայթյունի հետևանքով կա 18 զոհ։ Նրա խոսքով` միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել 7 մարդ, նրանց Սալամիայի և Համայի հիվանդանոցներ են տեղափոխել։

Ի՞նչ են անում Սիրիայում հայ մասնագետները. Ականազերծման կենտրոնի տնօրենը հանդիպել է նրանց

Ողբերգության վայրում աշխատում են Սիրիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Ավելի վաղ` փետրվարի 22-ին, սիրիական Աֆրին քաղաքում երկու ավտոմեքենաների պայթյունից առնվազն 6 մարդ էր մահացել։

Փետրվարի սկզբին Սիրիայի Մանբիջ քաղաքում ականի վրա պայթել է դասախոսների տեղափոխող միկրոավտոբուսը։ Միջադեպի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը մահացել էր, ևս 5 մարդ վնասվածքներ ստացել։