ՌԱԴԻՈ

Մարդու ու բանանի ԴՆԹ-ն իրար նման են 50 տոկոսով․ Լիլիթ Ներսիսյան

Հայտնի փաստ է՝ մարդու և կապիկի ԴՆԹ-ն իրար նման են նվազագույն տարբերություններով։ Բայց քչերը գիտեն, որ մարդն ու բանան էլ իրար են նման 50 տոկոսով։ Լիլիթ Ներսիսյանը «Տետ-Ա-Տետ» հաղորդաշարի ընթացքում խոսել է մարդու գենոմի վերծանման կարևորության և ժառանգականության գաղտնիքների մասին։
Sputnik

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսիսյանը Sputnik Արմենիայի տաղավարում ուրիշ գաղտնիքներ էլ է բացել։ Դրանք, ի դեպ, բացահայտվել են ոչ միայն համաշխարհային, այլ հենց մեր՝ հայկական լաբորատորիաներում։

Պարզվում է ՝ մարդու կենսագործունեության ընթացքում ճանաչողական բնույթի երևույթները կարող են փոխանցվել հաջորդ սերնդին։ Այսինքն՝ եթե կյանքի ընթացքում մի քանի լուրջ սթրես եք ունեցել, հավանականությունը մեծ է, որ ձեր երեխան կծնվի հենց այդպիսի ինֆորմացիան գենոմում։

Դեռ մինչև հիմա գիտական հանրույթը երկփեղկված է՝մինչև ուր հասնել գենոմի հետ աշխատելիս, որ և՛ գիտությունը զարգանա, և՛ դրանից վնաս չլինի, ու կարևորը՝ ամեն բան լինի բարոյականության սահմաններում։