Սուպեր Սաքոն նվեր է ստացել «Արսենալի» ֆուտբոլիստից. լուսանկար

Սուպեր Սաքոյի համբավը չի մարում։ Նրա «Մի գնա» երգը լսում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն իր մարզաշապիկը նվիրել է ռեփեր Սուպեր Սաքոյին։ «Մի գնա» երգի հեղինակը մարզաշապիկի լուսանկարը հրապարակել է Instagam–ի սթորիզում։

«Թանկագին Սուպեր Սաքոյին»,– մարզաշապիկի վրա գրել է Օբամեյանգը։

Սուպեր Սաքոն նվեր է ստացել «Արսենալի» ֆուտբոլիստից. լուսանկար

Ռեփերն էլ պատասխանել է նրան. «Շնորհակալություն, եղբայրս»։

Օբամեյանգն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել և ապացուցել, որ «Մի գնա» երգի երկրպագուներից է։

Հիշեցնենք, որ «Մի գնա» երգը ձայնագրվել է 2016թ.-ին և շատ արագ տարածվել Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում։։

«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ

Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։