Հնարավոր է` Հայաստանն առևտրի տուն ունենա Թուրքմենստանում

Դեսպան Գառնիկ Բադալյանն ու Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը խոսել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը փետրվարի 21-ին հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Ֆինիտա լա կոմեդիա». Թուրքմենստանում չեղարկել են լույսի, գազի և աղի անվճար լինելը

2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվել է դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:

Անդրադարձ է կատարվել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը: