ՌԱԴԻՈ

Էժան բանանի համար նոր հեղափոխություն պետք չէ. Վահրամ Միրաքյան

Բանանը թանկացել է։ Հիմա բանանի կիլոգրամը 700 դրամ է հասնում։ Մեկ ամիս առաջ գրեթե կրկնակի էժան էր։ Բանանի ներկրմամբ զբաղվող Վահրամ Միրաքյանը այստեղ ոչ մի սադրանք չի տեսնում։
Sputnik

Բանանը սովորաբար թանկանում է ձմռանը, իսկ ամռանը՝ էժանանում։ Բանանն էականորեն էժանացավ նախորդ տարվա մայիսին։ Շատերը դա կապեցին հեղափոխության հետ։

Միրաքյանը շեշտում է՝ մեկը մյուսի հետ կապ չունի։ Որ բանանը էժանանալու է, կանխատեսել էր հեղափոխությունից առաջ։

«Հիմա բանանը թանկ է, Փաշինյանի կառավարությունն էլի մեղք չունի»,– ասում է նա։

Գործարար Վահրամ Միրաքյանի հետ զրուցել ենք բանանի գնի, որակի ու մենաշնորհից ազատված ոլորտի խնդիրների մասին։