ՌԱԴԻՈ

Դանիելյան. «3-րդ նախագահի հետ, ըստ երևույթին, Փաշինյանն ինչ-որ պայմանավորվածություն ունի»

Մարտի 1-ին Հայաստանի վարչապետի նախաձեռնած երթը կապ չունի Մարտի 1-ի գործով դատավարության հետ։ Այս կարծիքն է Sputnik Արմենիայի եթերում արտահայտում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Sputnik

 

Դանիելյան. «3-րդ նախագահի հետ, ըստ երևույթին, Փաշինյանն ինչ-որ պայմանավորվածություն ունի»

Նա նշում է, որ այդ երթով ու նախատեսված ելույթով Փաշինյանը փորձելու է համախմբել այն զանգվածին, ում համար նոր իշխանությունները չեն կարողացել ավելի լավ կյանք ապահովել։

«Երթն այդպիսով ավելի պոպուլիստական բնույթ է ունենալու, քան ինչ-որ արտաքին ուժերին ինչ-որ բաներ ապացուցելու»,–կարծում է Դանիելյանը։

Քաղաքագետն իր համար դեռ չունի պատասխանը, թե ինչու Մարտի 1-ի գործով այդպես էլ չեն երևում առաջին և երրորդ նախագահները։ Հարցն,ինչպես ասում են,ենթադրությունների ոլորտում է։

«Ըստ երևույթի, 3-րդ նախագահի հետ որոշակի պայմանավորվածություն կա։ Մամուլը գրում էր, որ հեղափոխության օրերին ինչ-որ հանդիպումներ են տեղի ունեցել, ու սա կարող է դրանով պայմանավորված լինել»,–ասում է Դանիելյանը։

Նրա կարծիքով` առաջին նախագահի հարցում կաշկանդում են Փաշինյանի կապերը նրա և նրա շատ կուսակիցների հետ։