Աղվերանում Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը մնացել է ձյան զանգվածի տակ

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Աղվերանում հինգ լեռնագնացներից մեկն այսօր մնացել է ձնակույտի տակ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը։

Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին

Դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:

ԱԻՆ խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն: