Ադրբեջանցի աղջիկը պահանջել է իր երկրի դրոշը հանել հայկական եռագույնի մոտից

Ադրբեջանցի մարզիկը պահանջ–վերջնագիր է ներկայացրել Իրանում անցկացված կարատեի մրցաշարի կազմակերպիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Բաքվեցի դպրոցական Զահրա Սալմանլին Իրանում անցկացված կարատեի մրցաշարի ժամանակ պահանջել է, որ ադրբեջանական դրոշը չկախեն Հայաստանի դրոշի տակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը` հղում անելով Բաքվի կրթության վարչությանը։

Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին

«Սալմանլին հայտարարել է, որ չի մասնակցի մրցաշարին, եթե Ադրբեջանի դրոշի տեղը չփոխվի», – նշված է հրապարակման մեջ։

Կազմակերպիչները զիջել են անչափահաս աղջկան և փոխել ադրբեջանական դրոշի տեղը։

Միայն դրանից հետո է նա մասնակցել մրցմանը։

Սալմանլին սովորում է Բաքվի դպրոցներից մեկի 5–րդ դասարանում։