Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները 45 վայրկյան են տևել

Երկրաշարժի հետևանքով երկրի որոշ շրջաններում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, իսկ բնակիչներին կոչ են արել հեռու մնալ հին ու վթարային շենքերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20— Sputnik. Երեկ երեկոյան Թուրքիայի արևմուտքում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Արցախի երեք քաղաքում

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ մոտ 8 կմ խորության վրա։

Ցնցումները 45 վայրկյան են տևել, բայց դրանք բավականին ուժեղ էին։

Երկրաշարժի հետևանքով երկրի որոշ շրջաններում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, իսկ բնակիչներին կոչ են արել հեռու մնալ հին ու վթարային շենքերից։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։