ՌԱԴԻՈ

«Իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս». Արթուր Ղազինյան

Հայաստանի քաղաքական դաշտում գոծելու հայտ է ներկայացրել նոր քաղաքական միավորում՝ «Մեկ Հայաստան»։ Համահիմնադիր Արթուր Ղազինյանը Sputnik Արմենիայի եթերում նշում է, որ քաղաքական այս փուլում դաշտ մուտք գործերը ռիսկային չեն համարում։
Sputnik

«Դիրքավորվելու ենք ընդդիմադիր դաշտում և, այսպես ասենք, հավաքելու են այն ձայները, որոնք հետ գալով հեղափոխական ոգևորությունից վերաիմստավորելու են մեր դիրքորոշումը»,-ասում է Ղազինյանը։

«Մեկ Հայաստանը» հայտարարում է՝ մերժում ենք գաղափարախոսական բևեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձևերը և հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային և փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։

Հաղորդավար`Դիանա Հարությունյան։