Ալավերդյանը ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների խախտման խնդիրը լուծելու 3 տարբերակ ունի

«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսել է ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների խախտման խնդրի մասին։
Sputnik

Ըստ նրա` Հայաստանում չկան այնպիսի դատավորներ, որոնք մասնագիտացված են մեդիա–իրավունքի ոլորտում։ Բացի այդ, նա նկատեց, որ լրատվական դաշտի ներկայացուցիչները «տնական» վերաբերմունք են ցուցաբերում միմյանց նկատմամբ և խուսափում են դատարան դիմելուց։ Նա խնդրի լուծման երեք տարբերակ է առաջարկում։

«Առաջինը` պայմանավորվել իրավաբանի կամ գրասենյակի հետ այս գործառույթն իրականացնել։ Որպեսզի իրավաբանական լեզվով ներգործություն կատարեն խախտողների վրա։ Երկրորդը` լրագրողական կազմակերպությունները, որոնք բավականին շատ են Հայաստանում և պարտավոր են պաշտպանել լրատվամիջոցների իրավունքները, դիմեն նրանց, որ առաջարկով հանդես գան», - նշեց նա` որպես երրորդ տարբերակ առաջարկելով հեղինակային իրավունքները խախտող լրատվամիջոցների «սև ցուցակի» գոյությունը։