ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ՀՀ նախագահի և Բայդենի կապի մասին դժվար է հետևություն անել տեսանյութից»

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի կարճատև զրույցը փոթորկել է համաշխարհային մամուլը։ Լրատվական աղմուկը սպասելի էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համար։
Sputnik
Սարգսյան. «ՀՀ նախագահի և Բայդենի կապի մասին դժվար է հետևություն անել տեսանյութից»

2020-ին ԱՄՆ–ն նախագահ կընտրի, ու ըստ քաղաքագետի` հենց Բայդենն ամենայն հավանականությամբ կլինի դեմոկրատների ծանր հրետանին Դոնալդ Թրամփի դեմ։

Քաղաքագետը, սակայն, դժվարանում է Հայաստանի նախագահի ու ԱՄՆ նախկին փոխնախագահի հարաբերությունների վերաբերյալ հետևություններ անել տեսանյութից։ Ասում են՝ Բայդենն առհասարակ ջերմ ու մարդամոտ մարդ է։

«Կարծում եմ` մեր լրագրողները կհարցնեն նախագահին՝ որքանո՞վ են վաղեմի Արմեն Սարգսյանի և Ջո Բայդենի հարաբերությունները։ Բայդենը հայանպաստ սենատոր է եղել»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` միմյանց որպիսությունը հարցնելուց հետո Արմեն Սարգսյանը շշուկով հարցրել է Բայդենին. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։