ՌԱԴԻՈ

Ղազինյան. «Խորհրդարանում տեղի ունեցածն արհեստական դրամատուրգիա էր»

Հայաստանի քաղաքական դաշտում նորամուտ է: «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու մասին:
Sputnik
Ղազինյան. «Խորհրդարանում տեղի ունեցածն արհեստական դրամատուրգիա էր»

Կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատում է՝ցանկացած նոր ուժի հետ փորձում են կապ գտնել մերժված կամ ակտուալ հեղինակություն ունեցող անձինք: Նույնն է լինելու իրենց պարագայում:

Իրականում, ըստ նրա, միայն գաղափարն է այն ուժը, որն ի վերջո ավելի մեծ քվե կբերի։

«Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում արհեստական դրամատուրգիայի ժանրի ներկայացում էր: Կար բաց մնացած ընդդիմության հարց, որը փորձ արվեց լուծել»,–ասում է Ղազինյանն` անդրադառնալով խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կարծում է, որ պետք է լինի ընդդիմություն, որքանով այդ ընդդիմությունը ընդունելի կլինի հետհեղափոխական ոգևորությունից հետ եկող մարդկանց համար, կախված կլինի իրական քաղաքական ծրագրից։