Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է հրապարակել Twitter–ում

ՀՀ վարչապետը ցավակցել է ամերիկահայ բարերարի մահվան կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ գրառում է հրապարկել Twitter–ում։

​«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»,– գրել է նա:

Հիշեցնենք` ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը մահացել է փետրվարի 18-ին։ Նա 85 տարեկան էր: