ՌԱԴԻՈ

Ի՞նչ գրքեր են կարդում իշխանությունները և ինչպե՞ս է ձևավորվում ժամանակակից ընթերցողի ճաշակը

Գրող Արամ Ավետիսը Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակներում խոսում է ժամանակակից գրականությունից հասարակության ակնկալիքների և ընթերցողի ճաշակի ձևավորման մասին:
Sputnik

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ընթերցանության համար 5 գիրք էր գնել. դրանցից մեկի` «Կույր կետադրությունը»: Գրքի հեղինակ Արամ Ավետիսը վարչապետի գնումը զուտ պատահականություն է համարում։ «Այսօր գիրք գրելը և գիրք կարդալը առավելապես ֆասթ ֆուդային սկզբունքով է կատարվում»,-ասում է Արամ Ավետիսը։ Գրողը կարևորում է մարդու և հատկապես երիտասարդների էքսպերիմենտներ անելու հակումը` թե՛ առօրյայում, թե՛ գրքերի ընտրության հարցում։