Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է. երկրում հատուկ նախագիծ են մշակել

Առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերը քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանի ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստան եկող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 2018 թվականին աճել է 17%–ով։ Այս մասին խոսվել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։

ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբերյալ տեղեկատվությունը և քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը և մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։