Ինչպես Երևանում նշեցին Թումանյանի 150-ամյակը. հյուրերն իսկապես արտասովոր էին

Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանում ազդարարվեց թումանյանական տարվա մեկնարկը։
Sputnik

Թումանյանական տարվա մեկնարկը Երևանում ազդարարվեց շեփորների ուղեկցությամբ ու ասմունքելով։

Հենց այսպես սկսվեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150–ամյակի տոնակատարությունները նրա երևանյան թանգարանում։ Բակում հավաքվել էին թումանյանասերները, իսկ ներսում հետաքրքիր կենդանի ցուցադրություններ ու մինի ներկայացումներ էին բեմադրվել երեխաների ու մեծերի համար։

Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացվեցին «Քաջ Նազար», «Անհաղթ աքլոր», «Անուշ» մինի–ներկայացումները, իսկ երկրորդ հարկում բոլորին սպասում էին Թումանյանն ու նրա բարեկամները` Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը, Գրիմ եղբայրներն ու Աստրիդ Լինգրենը։