ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանը Խնկո Ապոր գրադարանում հեքիաթ կպատմի։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց գրադարանի խմբագիր Գայանե Կարապետյանը։
«Նա մեկն է այն դեսպաններից, որ համաձայնել է Մանկապատանեկան գրքի 15-րդ տոնավաճառի շրջանակներում հեքիաթ կարդալ երեխաների համար։ Դեսպաններն իրենց ժողովրդական հեքիաթները կկարդան իրենց լեզուներով։ Ե՛վ բանահյուսությունն է հետաքրքիր, և՛ լեզուների նկատմամբ հետարքրքությունը կմեծանա»,– վստահեցնում է Գայանե Կարապետյանը։
Տոնավաճառը կտևի մինչև փետրվարի 21-ը։ Գրադարանում աշխատելու են հագեցած գրաֆիկով։
Հաղորդավար` Դիանա Հարությունյան։