Արամ Առաջին կաթողիկոսը ժամանել է Հայաստան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան անձանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն  Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքը:

Նրանց հաղորդմամբ` Արամ Առաջինը Հայաստանում կմնա երեք օր: Նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: