ՌԱԴԻՈ

Անդրեասյան. «Ասում էին` բեղերիս տակ սատանաներ են, պարզվեց՝ հրեշտակներ են»

Ուրցաձորի ղեկավար ընտրված Ռաֆիկ Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ուրցաձորցիների ընտրության մասին։
Sputnik
Անդրեասյան. «Ասում էին` բեղերիս տակ սատանաներ են, պարզվեց՝ հրեշտակներ են»

Անդրեասյանը վստահ է,որ այլևս ոչ ոք չի կարող քննարկել իր լեգիտիմությունը։ Համայնքի բնակիչներն արել են իրենց ընտրությունը, իսկ նա հագել է «խմելու շորերը»։

Անդրեասյանի օգտին քվեարկել են 911 ընտրող: Նրա հիմնական մրցակիցը եղել է Գևորգ Ավետիսյանը, որը դեռ չի շնորհավորել Անդրեասյանին։

«Իրենց աթոռն էր պետք, ուրիշ բան չէր»,– ասում է Ուրցաձորի ղեկավարը։

Անդրեասյանը խոստանում է ամեն բան անել համայնքի միասնականությունը վերականգնելու համար։

«Ասում էին բեղերիս տակ սատանաներ կան, պարզվեց` հրեշտակներ են, գնում են, խաղաղություն են քարոզում»,- ասում է նա։

Հիշեցնենք` փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ: