ՌԱԴԻՈ

Ինչպես պայքարել ծխախոտի դեմ` «չծխաղտոտելով», թե՞ «անծուխ Հայաստանով». Սիմոնյանի դեղատոմսը

«Դոպինգ Կրեատիվ» ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Անծուխ Հայաստանի» ու «Չծխաղտոտելու» մասին։
Sputnik

«Դոպինգ Կրեատիվ» ընկերությունն իր «Չծխաղտոտել» պատկերանշանով միացել է առողջապահության նախարարության հակածխախոտային արշավին։

«Հայաստանում ստեղծված սոցիալական նշանակության «Չծխաղտոտել» պատկերանշանը նաև միջազգային ճանաչում է ձեռք բերել»,-փաստում է «Դոպինգ Կրեատիվ» ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը։

Նրա խոսքով` 2018 թվականի նոյեմբերին Doping-ի #donnottobacco պատկերանշանը հաղթել է հեղինակավոր Red Apple գովազդային փառատոնում` Advertising for good: Advertising campaigns անվանակարգում զբաղեցնելով երկրորդ տեղը։

«Դոպինգ կրեատիվ ընկերությունը դեռ անցած տարի ներկայացրել է ծխելն արգելող՝ «Չծխաղտոտել» գրառմամբ պատկերանշանը, որը պաշտոնապես ընդունվել էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից»,-մանրամասնում է ընկերության ղեկավար։

Այնուհետև, ըստ Հայկ Սիմոնյանի, Դոպինգ Կրեատիվ ընկերությունն իր պատկերանշանով միացել է առողջապահության նախարարության հակածխախոտային արշավին։