ՌԱԴԻՈ

«Թումանյան 150-ը» մեկնարկել է Երևանում, Դսեղում, Թբիլիսիում. Մարաբյան

Տարին հոբելյանական է։ Փետրվարի 19-ից կսկսվեն ու ամբողջ տարին կշարունակվեն Հովհաննես Թումանյանի ծննդյան 150–ամյակի միջոցառումները։
Sputnik

Երևանում ժամը 11-ից երգ ու պարով, ծաղիկներով ու հանելուկներով, թատերական ներկայացումներով իր դռները կբացի Թումանյանի թանգարանը։ Օրն այստեղ կավարտվի «Անուշ» մոնոօպերայով ու հրավառությամբ։Դսեղում համերգ կտան «Բամբիռն» ու «ԹմբաԹան», կհնչեն հատվածներ «Անուշից» , «Շունն ու կատուն» կխաղան տեղի դպրոցականները։

Թբիլիսիում տոնական միջոցառումներին կմիանան Ազգային գրադարանից։

Ի դեպ, միջոցառումները կանցնեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը շեշտում է ՝ սին են կասկածները, թե միջոցառումները դուրս են մնացել իշխանությունների հոգածությունից։

Վարչապետի հովանու ներքո անցնող հոբելյանն ամենայն հավանականության հենց վարչապետի թումանյանական ընթերցանությամբ էլ կսկսվի։