Հայաստանի Պատվո պահակախումբը հիասքանչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում. տեսանյութ

IDEX-2019 ցուցահանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի Պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի զինծառայողներն ու «Երևանյան թմբուկներ» խմբի աղջիկները։
Sputnik

Հայաստանի Պատվո պահակախմբի վաշտի զինծառայողները հիասքանչ ելույթ են ունեցել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում, որն անցկացվում է փետրվարի 17–ից 21–ը Աբու Դաբիում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17–ին այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Նա Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։

Տոնոյանը և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում ծառեր են տնկել։