ՌԱԴԻՈ

Իրանին լրացուցիչ տեղեկություն տրամադրելու անհրաժեշտություն կա․ Վարդան Ոսկանյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը չափազանց կարևոր է , քանի որ և՛ Հայաստանում է տեղի ունեցել իշխանափոխություն, և՛ Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ ստեղծվել է որոշակի նոր, բայց իրականում հին իրավիճակ։
Sputnik

 

Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրան սպասվելիք այցին։

Այս իմաստով քաղաքական հարթության մեջ Հայաստան-Իրան հարաբերություններում ունենք չափազանց կարևոր լուծելիք խնդիր, այն է` իշխանափոխությունից հետո Հայաստանը Իրանին ճանաչելի դարձնել։

«Պետք է կարողանալ ներկայացնել այն հիմնական ուղղությունները, որոնք Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական ուղեծիրի մեջ, հատկապես Իրանի հանդեպ»,–ասում է իրանագետը։

Ոսկանյանի խոսքով` տարբեր հարթություններից հայտարարություններ են հնչում, որ որևէ շրջադարձային փոփոխություն Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորում չի լինելու։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է որ, Իրանին լրացուցիչ տեղեկություն տրամադրելու անհրաժեշտություն կա։