Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կմարզի Ղազախստանի կանանց հավաքականը

Հայ մարզիչը նախապատրաստելու է ղազախ շախմատիստուհիներին աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու համար, որը կանցկացվի Աստանայում մարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի –Sputnik. Հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը կգլխավորի Ղազախստանի կանանց հավաքականը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան։

Ինչո՞ւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Արման Փաշիկյանը շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն է, 2005 թվականի արագ շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Հաջողությամբ զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ. առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մարտավկան է եղել, մարզել է Հայաստանի հավաքականները։

Աշխատել է գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի դպրոցում։ Երբ դպրոցի պետական ֆինանսավորումը դադարեցվել է, Փաշիկյանը հրավեր է ստացել Ղազախստանից, որտեղ ընտրվել էր 10 մասնակիցներից։

Այժմ նա մարզելու է ղազախ շախմատիստուհիներին աշխարհի թիմային առաջնության համար, որը կանցկացվի Աստանայում մարտ ամսին։