Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը բացել է սիրտը

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում լուսանկար է տեղադրել, որը պարզապես հիացել է բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցցանցում տեղադրել է կնոջ և դստեր լուսանկարը`  պարզապես «սրտիկի» նշան կցելով լուսանկարին։

Բաժանորդները հիացել են լուսանկարից և մեկնաբանություններ շռայլել։

«Ինչ լավիկն է, շատ արտահայտիչ աչքեր ունի», – գրել է scrappygram–ը։

«Երկու հրաշք», – գրել է vivymatt–ը։

Ինչ–որ մեկը նույնիսկ խոստովանել է, որ պարզապես սիրահարված է նրանց ընտանիքին։

Գրառումը մեկ օրվա ընթացքում շուրջ 50 հազար «լայքի» է արժանացել։

Միլիոնատերը հաճախ է Instagram–ի իր էջում տեղադրում կնոջ և դստեր լուսանկարները։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։