Մոսկվայում ավտոլվացման կետի աշխատակիցների արյունոտ ծեծկռտուքն ավարտվել է 2-ի մահով

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող սարսափելի կռվի տեսանյութը։ Վիճաբանության ժամանակ երկու մարդ է մահացել։
Sputnik

Վոլգոգրադկսի պողոտայում ծեծկռտուքը տեղի է ունեցել երթևեկելի հատվածի մոտ։ Ծեծկռտուքից հետո մարդկանց մի խումբ հավաքվել է գետնին պառկած տղամարդու կողքին, ավելի ուշ շտապ օգնության և ոստիկանության ավտոմեքենաներ են ժամանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Քննության տվյալներով`1989 թվականին ծնված տղամարդը մահացել է նախքան բժիշկները կժամանեին, երկրորդ տուժածը հիվանդանոցում է մահացել։ Ինչպես պարզել է ՔԿ–ն, կռվի պատճառը ավտոլվացման կետի աշխատակիցների միջև ծագած վեճն է եղել։