«Հպարտ» երիտասարդական շարժումն այսօր «Հանրապետության հրապարակում ֆլեշմոբ անցկացրեց։ Շարժման մասնակիցներն ու նրանց միացած անցորդները կարմիր փուչիկներ ուղարկեցին երկինք։
Մինչ այդ նրանք քայլերթ էին իրականացրել Երևանի փողոցներում և բոլորին բարձրախոսով շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։
Ս. Սարգիս զորավարի տոնը նշվում է այսօր` փետրվարի 16-ին։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետն այս տոնը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։