Դավիթ Տոնոյանը մեկնել է Աբու Դաբի. լուսանկարներ

Պաշտպանության նախարարն աշխատանքային հանդիպումներ է ունենալու ԱՄԷ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Տոնոյանը փետրվարի 16-ին և 17– ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։

Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։