Դեմ քվեարկելով՝ մնում ենք կառավարության և մեծամասնության համախոհը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կառավարության ծրագրից:
Sputnik

Չնայած սահմանադրությունը նման ընթացակարգ չէր նախատեսում, որ այլ քաղաքական ուժի առաջարկները ընդունվեն կառավարության ծրագրում, քանի որ դրա քաղաքական պատասխանատուն կառավարությունն է և իշխող ուժը, բայց Աժ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը առաջարկել է, որ գոնե բանավոր ընդունվեն իրենց առաջարկությունները:

«Կարող էին գոնե ասել, որ հաշվի կառնվեն ծրագրում կամ գործողությունների մշակման, ճանապարհային քարտեզում, սակայն դա տեղի չունեցավ և բնականաբար մենք քվեարկեցինք դեմ», - մանրամասնեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, իրենք քվեարկելով դեմ, հայտարարել են սակայն, որ մնում են կառավարության և մեծամասնության համախոհը, այն կառավարության, որը ստացել է ժողովրդի մեծամասնության լեգիտիմ վստահությունը, և պատրաստ են աջակցել տնտեսական հեղափոխության իրականացմանը: