Հունվարի 16-17-ին ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։