ՌԱԴԻՈ

Թանդիլյան. «Գործադիրի ծրագրում չկա այն տեմպը, որով կյանքի կկոչվեն քաղաքացու ակնկալիքները»

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության ծրագրին:
Sputnik
Թանդիլյան. «Գործադիրի ծրագրում չկա այն տեմպը, որով կյանքի կկոչվեն քաղաքացու ակնկալիքները»

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ գործադիրի ներկայացրած փաստաթղթում բավարար կերպով արտացոլված չեն զարգացման այն ուղենիշները, որոնք այսօր ակնկալում է Հայաստանի քաղաքացին։

«Մենք մեր ելույթներում փորձեցինք լսելի լինել իշխանության համար և պարզաբանել, թե ինչ խնդիր ենք տեսնում ծրագրի հետ կապված: Ծրագիրը չի ապահովում այն գործիքակազմը, որով պետք է իրականություն դառնային իշխող կուսակցության նպատակները, այն է` հեղափոխական տնտեսության նպատակը: Չկա նաև չափելիություն, որոշակիություն, միևնույն ժամանակ այն տեմպը, որով կյանքի կոչվեն այն ծրագրերը, որին սպասում է այսօրվա քաղաքացին, իսկ այսօրվա քաղաքացին երկար է սպասել այն օրվան, որ կարողանա ՀՀ–ում կերտել իր ապագան»,– ասաց նա:

Թանդիլյանի համոզմամբ` կառավարության ծրագիրը պետք է չափելի լիներ, որը հնարավորություն կտար հետագայում գործադիրից պահանջել արածի ու չարածի հիմնավորումները։