ՌԱԴԻՈ

Ապօրինություններին նպաստել են նաև տարբեր աստիճանի չինովնիկները. Հովիկ Սայադյան

Ապօրինի ծառահատումների թեման շարունակում է մնալ հիմնական մարտահրավերներից մեկը։
Sputnik

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար, բնապահպան Հովիկ Սայադյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է անտառտնտեսությունում առկա խնդիրներին:

«Շատ դեպքերում ծառահատումներ իրականացնելիս մարդիկ առաջնորդվել են ոչ թե իրենց կենսական պայմաններն ապահովելու նպատակով, այլ գերշահույթներ ստանալու և գումարները գրպանելու ցանկությամբ: Ցավալի է, որ ապօրինություններին նպաստել են տարբեր աստիճանի չինովնիկներ՝ չարաշահելով պաշտոնական դիրքը»,- նշում է Հովիկ Սայադյանը:

Պաշտոնական տեղեկություններով` անտառները կազմում են Հայաստանի տարածքի 11%-ը, մինչդեռ անկախ փորձագետների գնահատմամբ՝ անտառային տարածքները կրճատվել են` հասնելով 7-8 տոկոսի: