Պուտինն ու երկու Լուկաշենկոներն ուժերն են չափել սառույցի վրա. տեսանյութ

Համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որում իրենց ուժերն են չափում Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Այս անգամ, սակայն, քաղաքականություն չկա, միայն սպորտ է: Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիի «Շայբա» մարզահամալիրում հոկեյ են խաղացել: Ի դեպ այս անգամ «թույլի» կարգավիճակում Վլադիմիր Պուտինն է եղել. Լուկաշենկոյին խաղի ընթացքում աջակցել է որդին:
Sputnik

Նրանց հետ սառույց դուրս էին եկել ռուսաստանցի և բելառուս հոկեյիստները:

Պուտինը, ինչպես միշտ խաղում էր 11 համարի համազգեստով, Լուկաշենկոներն էլ երկու մեկերով. և Ալեքսանդրը, և Նիկոլայը խաղում էին առաջին համարի համազգեստով:

Ուսումնական խաղում կողմերը բաժանվել էին պայմանական թիմերի՝ «Վագրերի» և «Արջերի»: Առաջինները կարմիր-սպիտակ համազգեստով էին, երկրորդները՝ կարմիր-կապույտ: