Հյուսիսային Մակեդոնիան երկրի նոր անվանումով ցուցանակներ է տեղադրում. տեսանյութ

Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետությունը սկսել է նոր ցուցանակներ և վահանակներ տեղադրել, որոնք կարելի է տեսնել երկիր մուտք գործելիս և պաշտոնական հիմնարկների շենքերին։
Sputnik

Տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես են «Մակեդոնիայի Հանրապետություն» հին անվանումով վահանակի վրա նոր պաստառ փակցնում։

Կադրերում երևում է, ինչպես են երկու տղամարդ նախկինում տեղադրված վահանակի վրա փակցնում «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» պաստառը։

2019 թվականի փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին Պրեսպի համաձայնագիրը։

Հունաստանն ու Մակեդոնիան  2018 թվականի հունիսին համաձայնագիր էին ստորագրել, որը լուծում է նախկին հարավսլավական հանրապետության անվան շուրջ երկար տարիների վեճն ու Սկոպիեի համար ճանապարհ բացում դեպի ՆԱՏՕ և ԵՄ, սակայն քննադատության առիթ է տալիս ինչպես Հունաստանում, այնպես էլ Մակեդոնիայում։