Սիրուշոն Դուբայում երգել է իր «Զոմա–զոմա» երգը

Երգչուհի Սիրուշոն Դուբայից վերադարձել է պատվավոր մրցանակով։ Դիտեք հայտնի երգչուհու ելույթը։
Sputnik

Փետրվարի 8-ին Դուբայում կայացավ DIAFA ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ շնորհվեցին տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների։ Պատվավոր մրցանակ ստացավ նաև հայտնի երգչուհի Սիրուշոն և երգեց «Զոմա-զոմա» երգը։

Նշենք, որ DIAFA-ն հեռարձակվել է 6 հեռուստաընկերության ուղիղ եթերում, մրցանակաբաշխությանը հետևել են հարյուր հազարավոր հեռուստադիտողներ։ Հայաստանն առաջին անգամ էր ներկայացվել այս մրցանակաբաշխությանը։