ԱԱԾ-ն կանխել է կալանավայր արգելված իրեր ներկրելու փորձը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:
Sputnik

Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում, հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ:

Մանրամասները՝ ԱԱԾ տրամադրած տեսանյութում: