Չնայած հայկական գինեգործության 6000-ամյա պատմությանը, այսօր մեր գինիները չունեն նշանակալի դիրքեր միջազգային շուկաներում։ Պատճառները քննարկում ենք ֆրանսիական «Փարիզ կոնյակի» համասեփականատեր Արթուր Ավետյանի հետ, ով հրաշալի տիրապետում է գինեգործական արտադրանքի շուկաների զարգացման ժամանակակից տենդենցներին ու այդ բիզնեսի նրբերանգներին։