Հեթանոսներն ու քրիստոնյաները`միասին. Գառնու տաճարում Տրնդեզն են նշել

Տրնդեզի կրակի շուրջպարին միացել ու խարույկի վրայից թռել են նաև օտարերկրացի այցելուները: Ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը հետաքրքել էր Չինաստանից, Իրանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Փետրվար — Sputnik. Տյառնընդառաջը` ավանդական մատուցմամբ, նշվել է Գառնիի տաճարի մոտ։

Ինչպես տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից ազգային ավանդական տոնը սկսվել է «Գաթա» բենդ խմբի ազգագրական երգերի կատարումներով:

Հեթանոսներն ու քրիստոնյաները`միասին. Գառնու տաճարում Տրնդեզն են նշել

Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում նախատոնակ է կատարվել, ապա տոնախմբության մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու զուռնա-դհոլի ուղեկցությամբ շարժվել են արգելոց-թանգարան, որտեղ էլ վառվել է Տյառընդառաջի խարույկը: 

Տրնդեզի կրակային ծեսերը. ինչպես են Հայաստանում նշում երիտասարդների ամենասիրելի տոնը

Տրնդեզի կրակի շուրջպարին միացել ու խարույկի վրայից թռել են նաև օտարերկրացի այցելուները: Ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը հետաքրքել էր Չինաստանից, Իրանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկներին:

Տոնակատարությունը Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացնելը խորհուրդ ունի: Այստեղ Գառնու հեթանոսական տաճարն ու քրիստոնեական Սուրբ Սիոն եկեղեցու ավերակներն են: Միջոցառումը նախաձեռնել ենք Գառնիում, որպեսզի տոնը միասին նշեն հեթանոսություն դավանողներն ու քրիստոնյաները:

«Գաթա» բենդ համույթի կատարումներին զուգահեռ «Գառնի» արգելոց-թանգարանի հյուրերին ներկայացվել է Տյառնընդառաջի խորհուրդը. ժողովրդի մեջ տարածված երազների մեկնիչ և դպրության, արվեստի պաշտպան Տիր ու կրակի և արևի աստված Վահագնից մինչև 40 օրական Քրիստոսին Աստծուն նվեր մատուցելու և Սիմեոն ծերունու՝ Տիրոջն ընդառաջ դուրս գալու իմաստությունը։

Միջոցառման ավարտին մասնակիցներին խորհրդանշական հուշանվերներ են բաժանվել: