Վրաերթ Երևանում. միջին տարիքի կինը տեղում մահացել է

Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին ասել են, որ այսօր մահացածի ծննդյան օրն էր, իսկ երկու օր առաջ էլ թոռնիկ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Կամազ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գուրգեն Ավանեսյանը Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքությունը, որը միջին տարիքի կին է։

Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին ասել են, որ այսօր մահացածի ծննդյան օրն էր, իսկ երկու օր առաջ էլ թոռնիկ է ունեցել։