Հակոբյան. «Հայաստանի ուղերձը կողմերից մեկի համար դրական է, մյուսի համար՝ բացասական»
© Sputnik
Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա ևս, անպայման, կանի օրենքի տառին համապատասխան։
«Նախարարն ուղղակի ակնարկել է, որ Հայաստանը պատրաստ է նաև դիտարկել այդ հարցը, եթե խնդիրներ լինեն: Հնարավոր է` սա անգամ մեսիջ լինի արտաքին ու ներքին լսարանների համար, որ Հայաստանը պատրաստ է խորացնել իր մասնակցությունը Սիրիայի գործընթացներում։ Ու այն տեղ է հասել», – ասել է Հակոբյանը։
Քաղտեխնելոգի խոսքով` Հայաստանն, այսպիսով, ցույց է տալիս,որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում արդեն հստակեցումներ է արել, ենթադրելի է, որ հաշվարկվել են բոլոր ռիսկերը: Իսկ ենթադրյալ տեղ հասած ուղերձն, իհարկե, միանշանակ չէ. կողմերից մեկի համար այն դրական է, մյուսի համար՝բացասական: