ՌԱԴԻՈ

Նախարարությունների օպտիմալացման հարցում սիրողական մոտեցում է ցուցաբերվել. Արթուր Խաչատրյան

Շիրակի նախկին մարզպետ, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կառավարության ծրագրի ու գերատեսչությունների օպտիմալացման վտանգի մասին։
Sputnik

Արթուր Խաչատրյանի խոսքով` նախարարությունների օպտիմալացման հարցում սիրողական մոտեցում է ցուցաբերվել, չկան կոնկրետ հաշվարկներ ու գործընթացի վերլուծություն։

«Արհեստավարժ ու պրոֆեսիոնալ աշխատակիցների համար աշխատավարձը երբեք մոտիվացիոն գործոն չի եղել։ Եթե մարդը չի ցանկանում աշխատել, նրան փողով չես ստիպի դա անել։ Հետևաբար, թյուր է այն կարծիքը, որ եթե օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարը բաշխվի մնացած աշխատողների միջև, վերջիններիս արդյունավետությունը կբարձրանա»,-կարծում է Արթուր Խաչատրյանը։

Միգուցե օպտիմալացումը տեսականորեն ճիշտ է, սակայն դա պետք է հիմնավորվի նաև գիտականորեն, այդ համոզմանն է նախկին պաշտոնյան։