ՌԱԴԻՈ

«Ազգային խորհրդանիշների փոփոխությունն ինքնանպատակ չպիտի լինի». Կարեն Բաբաջանյան

Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդման հյուր, «Բրենդ» ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը նշում է, որ դրոշի ու առհասարակ ազգային խորհրդանիշների փոփոխությունն ինքնանպատակ չպիտի լինի։
Sputnik

Կարեն Բաբաջանյանը հիշում է, որ տարիներ առաջ այսօրվանից ոչ պակաս աղմուկ բարձրացավ, երբ առաջարկվեց հայկական եռագույնը փոխարինել էլի եռագույնով, բայց արդեն այլ գույներով ու խաչով:

«Մենք առաջարկում էին ք, որ դրոշի մեջ սպիտակ գույն լիներ, որովհետև երկու վառ գույների մեջ սպիտակը ներդաշնակ է: Առաջարկում էինք, որ խաչ լիներ, որովհետև այդպես հեշտ էր լուծվելու նույնականացվելու հարցը»,–ասում է Բաբաջանյանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշն, ըստ մասնագետի, հապճեպ է ընդունվել: