Մոսկվայում տեղացած ձյունն ու փետրվարյան սառնամանիքը չխանգարեցին հայերին նշել Տեառնընդառաջը։
Բոլոր սիրահարների և մասնավորապես նորապսակների հայկական տոնը` Տրնդեզը, Մոսկվայի հայերը մեծ շուքով տոնեցին այսօր։
Մոսկվայի Օլիմպիյսկի պողոտայում գտնվող հայկական վանական համալիրում մատուցած պատարագից հետո տասնյակ մարդիկ ուղղվեցին դեպի եկեղեցու բակ։
Ժողովրդական երգ ու պարի ուղեկցությամբ խարույկ վառվեց, որի վրայից զույգերը ցատկում էին միմյանց ձեռք բռնած։