Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

Կապանի կարի ֆաբրիկայի վարպետները շարունակում են աշխատել՝ չնայած համեստ աշխատավարձին։ Քաղաքում բոլորը հարգում և գնահատում են նրանց աշխատանքը. չէ որ նրանց արտադրանքը ոչ միայն չի զիջում, այլ նաև որակով գերազանցում է թուրքականին, որով ողողված է հայկական շուկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Տրիկոտաժի ֆաբրիկա բացելը համեմատաբար հեշտ է։ Փակելը՝ նույնպես. իզուր չէ, որ այդ ոլորտն անվանում են «թեթև արդյունաբերություն»:

Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ

«Իսկ որքա՞ն են մեզ այստեղ վճարելու», - հարցնում են աղջիկները։ Լսելով պատասխանը՝ գլուխներն են թափ տալիս։ Ոչ միայն Երևանում, այլ նաև հեռավոր Կապանում։

«Մեծ պատվերներ վերցնելը դժվար է։ Կարուձև անող կանայք քիչ են», - ասում է Մարի Հակոբյանը՝ Կապանի «Սոնատեքս» ֆաբրիկայի ներկայացուցիչը։

Խորհրդային տարիներին քաղաքի կարի ֆաբրիկայում աշխատել է ավելի քան 1000 մարդ։ Հերթափոխի սկզբում նրանց բոլորին արտադրամաս բարձրացնելու համար 10 սովորական վերելակը չէր բավականացնի։ Դրանց փոխարեն կար մեկը՝ բեռնատարը. մոտավորապես այնպիսին, ինչպիսին կարելի է տեսնել հանքափորների մասին ֆիլմերում։

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

Հիմա այստեղ վերելակավարներ չկան․ գրեթե մարդ չկա, որ բարձրացնեն։

Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում

Կին աշխատողներից մեկը՝ բարեկազմ և զրնգուն ձայնով, բացեց վերելակի ծանր երկփեղկանի դռները (որ ավելի շուտ դարպասների էին նման), մեզ ներս թողեց, հետո փակեց դրանք և սեղմեց կոճակը․ «Այ հիմա գնացինք»: Մենք նույնիսկ չհասցրեցինք մտածել նրան օգնելու մասին։

Մեզ ուղեկցելով արտադրամաս՝ նա վերադարձավ իր տեղը և շարունակեց կարել կարի մեքենայով այնպիսի արագությամբ, որ երիտասարդները հետևից չեն հասնի։

Նա և այլ աշխատակցուհիներն աշխատում են այստեղ դեռ խորհրդային ժամանակներից։ Աշխատանքի ընթացքում հանգիստ զրուցում և ծիծաղում են՝ ի պատասխան մեր կատակների։ Հայացքս ուղղում եմ կտորի վրա. նրանց ձեռքերը ոչ մի վայրկյան կանգ չեն առնում, սահում են ու սահում կտորի վրայով։

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

«Երբ մենք մեծ պատվերներ ունեինք, բոլորը ստիպված էին լինում մնալ կեսգիշերից հետո։ Մեր աշխատողներն այդքան շատ չեն։ Բայց այդ ռեժիմով կարող էին աշխատել մի քանի օր շարունակ, միայն թե ժամանակին հանձնենք պատվերը», - պատմում է Հակոբյանը։

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Շատերն արդեն 60 անց են։ 30-ից երիտասարդ գրեթե մարդ չունենք։ Նրանց աղջիկները և հարսները չեն ձգտում գալ այստեղ աշխատելու. տեսնում են, թե որքան է աշխատավարձը, նրանց ինչի՞ն է պետք սա։

Երևանից Կապան հասնելու համար 5-6 ժամ է պետք։ Բայց եթե հայտնվեք այստեղ, անցեք հագուստի խանութներով և սկսեք ընտրել։ Մեկ ժամ անց հետաքրքիր յուրահատկություն կնկատեք։ Երբ Երևանում հարցնում եք, թե սա ինչ տաբատ է կամ կոշիկ, վաճառողները հաճախ պատասխանում են՝ «իսկական թուրքականն է»:

Դուք այստեղ նման բան գրեթե չեք լսի։ Ոչ բոլորն են պատրաստ աշխատել այստեղ համեստ աշխատավարձով։ Բայց նաև չկա մարդ, որը չգնահատի իր մոր, ազգականների, ուղղակի հարևանների ու սկեսուրի աշխատանքը։ Նրանց վարպետությունը հարգում և գնահատում են այստեղ։

Եվ ոչ միայն այստեղ. 90-ականներին ֆաբրիկան փոքր պատվերներ էր ստանում բրենդներից։ Այստեղ հետևում էին թե գծերին, թե ձին և նույնիսկ պատվիրատուների պահանջած քաշին՝ գրամի ճշտությամբ։

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

2000-ականներին ֆաբրիկան մի քանի տարի չաշխատեց։ Կրկին վերագործարկվեց 2013թ-ին։ Բայց ոչ այն ժամանակ, ոչ 90-ականներին ոչ մի հաստոց այնտեղից չեն վաճառել և դուրս չեն բերել։

«Ամուսնուս՝ Արմենի և սկեսրայրիս՝ Դերենիկ Մարգարյանի շնորհիվ», - հպարտությամբ հավելում է Մարին։

 

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

Իսկ մի քանի տարի առաջ հագուստի վրա արվող տպագրության նոր ձև ներմուծեցին իրենց արտադրության մեջ։ Այդ տեխնոլոգիան այստեղ ներդրել է մի սիրիահայ (Սիրիայում տեքստիլ  արդյունաբերությունը զարգացել է դեռ Հաֆեզ Ասադի օրոք):

Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը

Հետո նա հեռացավ հարազատների մոտ՝ Կանադա։ Բայց տեխնոլոգիան թողեց և սովորեցրեց վարպետներին։

Հիմա այստեղ հատուկ համազգեստ են կարում Կապանի և Քաջարանի հանքերի աշխատողների համար, սովորական հագուստ և պատվերներ Պաշտպանության նախարարությունից։ Լինեն նոր, իտալական հաստոցներ, թե հին՝ խորհրդային, դրանք նույնքան լավ են աշխատում հմուտ կանանց ձեռքերի տակ։

Այստեղ աղմկոտ է դառնում, երբ խանութից գնված թուրքական հագուստ են բերում և կոլեկտիվ դատ կազմակերպում կարերի և թևքերի վրա։

Լավ կլիներ, եթե ամեն ինչ մենք կարեինք (և ոչ միայն Կապանում, այլ նաև ամբողջ Հայաստանում): Բայց ինքնարժեքն առայժմ շատ բարձր է։ Թուրքիայում դեռ ավելի էժան են կարում․ այնտեղ զարգացած է բամբակի, կտորի և պատրաստի հագուստի խոշոր արդյունաբերությունը։